Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:
«Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:
Նրա փոխանցմամբ` քաղաքի պաշտոնական օրացույցում այսուհետ ապրիլի 24-ը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության օր: Օրենքում նշվում է, որ 1915 թվականին հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն է:
Քաղաքի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և նշել, որ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ կազմակերպելու դեպքում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները:
Քաղաքի խորհրդի կողմից ընդունված օրենքը ստորագրել է քաղաքապետ Պաուլո Ռիկարդոն: Օրենքի հեղինակն է պատգամավոր Ժիու Սալիս Ալբակին:
Սարգիս Կարամեկիանը նշեց, որ իրենք նպատակ ունեն առաջիկայում քաղաքում տեղադրել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը