Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր կարծիք հայտնեց, որ նոր խորհրդարանում որակական առումով այնքան էլ մեծ փոփոխություններ չեն լինի: Ըստ նրա՝ կուսակցությունների մեծամասնությունը նոր Ընտրական օրենսգրքին լուրջ չէին վերաբերվում, բացի ՀՀԿ-ից:
Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, ՀՀԿ-ն ընտրական գործընթացում աշխատեց մի քանի շերտով. «Նախ՝ առաջին եռյակում ընդգրկեցին նոր վարչապետին, որը դեռ իր վարկանիշը կարողացել էր բարձր մակարդակով պահել, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, որն իր բոլոր պարտավորությունները լավ կատարել էր ու դրական վարկանիշ ուներ, մենք նրա՝ նախարար լինելու ընթացքում սահմանագծում ավելի արտոնյալ կարգավիճակում ենք, ԱՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը բարետես աղջիկ, մեր հասարակության համար դա էլ մեծ նշանակություն ունի, եւ Տարոն Մարգարյանը, որ վրան հոր վարկանիշի շվաքը կար»:
Ինչպես ասաց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ շրջայց է կատարել բոլոր ընտրատարածքներում ու հանդիպել է իրենց վարկանիշային ցուցակում ներկայացված բոլոր թեկնածուների հետ, իսկ դա բավականին լուրջ ազդեցություն է ունեցել:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը