Պուտինը դաշնակից չէ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում. Ջորջ Սորոս

Ամերիկյան Project Syndicate պարբերականում հրապարակված հոդվածում ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը գրում է, որ ԱՄՆ և ԵՄ առաջնորդները լուրջ սխալ են թույլ տալիս՝ մտածելով, որ Վլադիմիր Պուտինը պոտենցիալ դաշնակից է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Այդ կարծիքը հակասում է գոյություն ունեցող ապացույցներին: Պուտինի նպատակը ԵՄ-ի քայքայմանը նպաստելն է, իսկ այդ նպատակը իրականություն կդառնա, եթե սիրիացի փախստականների մեծ հոսք ներթափանցի ԵՄ: Ինչպես գրում է 1in.am-ը՝ Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հարավային Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ինչը ստիպում է նրանց փախչել Հորդանան և Լիբանան: Ռուսաստանը նաև օդային հարվածներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում: Դրան հետևեց նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգնությամբ Հալեպի բանակի դեմ ցամաքային գործողությունների սկսումը: 70 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել Թուրքիա: Այդ ընտանիքները չեն ուզում մնալ Թուրքիայում, նրանք ձգտում են դեպի Եվրոպա: Պուտինը հանճարեղ մարտավար է, սակայն չունի ստրատեգի մտածողություն: Նրա միջամտությունը Սիրիական ճգնաժամին ռազմավարական սխալ էր, որովհետև այժմ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հակամարտության մեջ է ներքաշվել՝ ի վնաս երկու երկրների: Սակայն հենց որ Պուտինը տեսավ ԵՄ-ի քայքայումը արագացնելու հնարավորությունը, նա այն բաց չթողեց: Ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ համագործակցելու վերաբերյալ բանակցություններ վարելով՝ Պուտինը թաքցրեց իր իրական նպատակը: Նա նման մոտեցում ցուցաբերեց նաև Ուկրաինայի հարցով. ստորագրելով Մինսկի համաձայնագիրը՝ նա չկատարեց դրա պարտավորությունները: Դժվար է հասկանալ, թե ինչու են ԱՄՆ և ԵՄ առաջնորդները հավատում Պուտինի խոսքերին և չեն դատում նրա մասին ըստ գործերի: Միակ բացատրությունը այն է, որ ժողովրդավար քաղաքական գործիչները ձգտում են հանգստացնել իրենց երկրի բնակչությանը՝ ներկայացնելով իրականությունից հեռու պատկեր: Բանն այն է որ Ռուսաստանը և ԵՄ-ն մրցում են ժամանակի հետ, թե նրանցից ով առաջինը կփլուզվի: Պուտինի ռեժիմին 2017թ. սնանկացում է սպասվում , իսկ քաղաքական ընդվզումները կարող են ավելի շուտ սկսվել: Արևմուտքի պատժամիջոցները նավթի գնի անկմանը զուգահեռ թույլ չեն տա Պուտինի կառավարությանը իրականացնելու ժողովրդին ուղղված խոստումներից և որևէ մեկը: Պուտինյան ռեժիմի համար կոլապսից խուսափելու համեմատաբար արդյունավետ միջոցը ԵՄ-ի վաղաժամ կոլապսն ապահովելն է: Կազմաքանդման եզրին հայտնված Եվրամիությունը ի զորու չի լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանել՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Ընդհակառակը՝ Պուտինը հսկայական տնտեսական շահույթ կարող է ստանալ Եվրոպայի մասնատումից: Ներկա պահին ԵՄ-ն մոտ է փլուզմանը՝ 2008-ից ի վեր ԵՄ-ն մի ճգնաժամից մյուսի մեջ է հայտնվում: Այսօր այն միաժամանակ 5-6 ճգնաժամի է բախվել: Մերկելը ճիշտ է կանխատեսել, որ միգրացիոն ճգնաժամը կարող է քայքայել ԵՄ-ն: Երբ պետությունը մահացու վտանգի առջև է կանգնած, նրա առաջնորդի համար լավագույն ելքը ոչ թե դաժան իրականությունը անտեսելն է, այլ դրան հակազդելը: Գոյության համար այս պայքարում ԵՄ-ն կանգնած է պուտինյան Ռուսաստանի դեմ: ԴԱԻՇ-ը վտանգ է ներկայացնում երկու կողմերի համար, սակայն այդ վտանգը չպետք է չափազանցնել: Ջիհադիստների հարձակումները ավելի սարսափելի չեն, քան Ռուսաստանից եկող վտանգը: Այդ վտանգին դժվար է դիմակայել, սակայն այն խոստովանելու անզորությունը ավելի է բարդացնում խնդիրը:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ» 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ» Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politic.am Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը․ «Փաստ» Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am