ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում:
Ինչպես ասաց՝ օպտիմալ է համարում 8-10 մշտական հանձնաժողով ունենալը և ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: «Այս պահին ես կարող եմ երկու հանձնաժողովի մասին ասել, որոնք չեն լինի: Խոսքը Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների մասին է: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը իր լիազորություններով և գործունեությամբ չի տարբերվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովը` պետաիրավական հարցերի հանձնաժողովից»,- ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ նոր խորհրդարանի մշտական հանձնաժողովների քանակը սահմանվելու է ԱԺ առաջին նիստի ժամանակ, սակայն, ըստ Սահմանադրության, դրանք 12-ից ավելի չեն կարող լինել:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը