Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ազատ է արձակվել 15 օրով ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին մարտի 26-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակցի հրահանգներին չենթարկվելու համար:
Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 20 հազար ռուբլու (մոտ 350 դոլար) չափով:
Բողոքի ակցիայի ժամանակ Նավալնիի աջակիցները բողոքել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ:
Նավալնիի հրավիրած բողոքի ակցիան կանխել է ոստիկանությունը՝ կատարելով ռեկորդային թվով ձերբակալություններ: Մոնիթորինգային խմբերի հաղորդմամբ՝ ձերբակալվել է 1030 մարդ:
Ակցիայից առաջ համացանցում էր հայտնվել Նավալնիի ֆիլմ-հետաքննությունը, որտեղ նա պնդում էր, որ Մեդվեդևը ոչ առևտրային կազմակերպությունների ցանցի միջոցով Ռուսաստանում և արտասահմանում բազմաթիվ շքեղ անշարժ գույքի սեփականատեր է հանդես գալիս:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը