Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, ինչու է ՀԱԿ-ը որոշել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին ասաց,որ ՀԱԿ-ը հույս ուներ, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, սակայն, չստացվեց։
«Հույս ունեինք, որ Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունը նախագահական ընտրությունները հեռացրել էր մեր Սահմանադրությունից, իսկ նախագահական ընտրությունները, Հայաստանի նորանկախ պատմության մեջ միակ ընտրությունն է եղել, որը հնարավոր էր վերածել լուրջ քաղաքական պայքարի, արմատականացնել պայքարը:Եթե Ազգային Ժողովի ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երեւանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել:Խորհրդարանական ընտրությունների փորձից ելնելով է, որ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,– ասաց նա։
«Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումները: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք շատ կարեւոր քայլ»,-նկատեց նա:
Նա նշեց, որ լեգիտիմ է այն ընդդիմությունը, որը խորհրդարան ներկայացված չէ։ Արդյոք «Ելք»–ին վերահսկվող ընդդիմությո՞ւն է համարում Լեւոն Զուրաբյանը, հստակ պատասխան չտվեց. «Դե, դուք ասացիք, հիմա գնացեք ճշտեք.ճիշտ հասկացաք»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը