ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր նշել է, որ նորընտիր խորհրդարանում հին կազմից շատ պատգամավորներ` մոտ 30 հոգի չի լինելու:
Ինչպես ասել է՝ ծանոթ չէ սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքին, թե առանց իրեն ԱԺ-ն կկորցնի համն ու հոտը. «Չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ԱԺ-ն ու մեր պետությունը կանգուն են, հավերժ, այնպես որ` պաշտոն ունենալն այդքան մեծ բան չէ»:
Դիտարկմանը` արդյոք նոր ընդդիմադիրները վերահսկելի չեն լինի իշխանության կողմից` նշել է. «Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի, հատկապես ընդդիմությանն առաջ բավարար ճանապարհ է դրված, որ ինքը մինչև վերջ կարողանա և՛ քննադատել իշխանությանը, և՛ իր տեսակետները առաջարկել, և՛ միտինգների փոխարեն հանրաքվեներ անցկացնել, այսինքն` կարող է բերել ԱԺ այնպիսի խնդիրներ, որոնք բխում են մարդկանց շահերից և քննարկման առակա դարձնել»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը