PR-տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանի համոզմամբ՝ եթե Հայաստանի ընդդիմությունը հայտարարեր համակարգային պայքարի միասնական ճակատի մասին, իշխանությունը կձախողվեր։«Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ ընդդիմությունը պետք է ընտրողներին հայտարարեր, որ ցանկանում է փոխել իշխանության «վերարտադրության» համակարգը եւ վերջ դնել դրա ուզուրպացմանը։ Մարդիկ ցանկանում են լսել հենց այն, որ երկրում ինչ-որ բան գլոբալ կփոխվի։ Ընդդիմութունը նմանատիպ ոչինչ չի խոստացել։ Այդ պատճառով էլ նրանց հայտարարությունները կարեւոր չհամարվեցին», - նշեց Վիգեն Խաչատրյանը։
Մյուս բանախոս քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց, որ իր համար ամենազարմանալին ԲՀԿ-ի չմասնակցելն էր. «Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չէր վերադառնա, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հնարավոր հեռանալը 2018 թվականին։ Իր համար այս առումով անորոշ իրավիճակ ստեղծվեց, որը կար նաև այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էր հեռանում: Դիսկոմֆորտ կա իր մոտ՝ անորոշ հեռանկարների հետ կապված:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի չմասնակցությունը նվեր է «Ելքին» և «Երկիր ծիրանիին»»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը