Հարավային Օսիան կվերնվանվի
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան հայտնել է,որ Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: «78,2 տոկոսը կողմ է, 21,8 տոկոսը՝ դեմ»,-ասել է նա: Հիշեցնենք,որ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետույթունը Ալանիա Պետության վերանվանելուն: Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը:
