Արցախ այցելելու համար չեմ պատրաստվում ներողություն խնդրել. Սոլովյով
Թվիթերի իր էջում պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար ,ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է. «Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ: Այցելել եմ բազմիցս: Եվ իմ դիրքորոշումը չեմ պատրաստվում փոխել: Այն հայտնի է: Խնդրի ռազմական լուծում չկա»:
