Արթուր Բաղդասարյանը նոր հոլդինգ է ստեղծում
Խորհրդարանական ընտրություններում «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը գլխավորող կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, այսօր հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել հոլդինգ: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին ընտրություններից առաջ լուծարվել է և ստեղծվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Նշենք նաև, որ այս կուսակցությունը Խորհրդարան մտնող քաղաքական ուժերի թվում չկա, քանի որ չի հավաքել բավականաչափ ձայներ և չի անցել 5 տոկոսի շեմը: Մեր տեղեկություններով այսօր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է կուսակիցների և Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների հետ: Նա նախ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, այնուհետև տեղեկացրել է, որ պատրաստվում է ստեղծել նոր լրատվական հոլդինգ, որն իր մեջ ներառելու է հեռուստաընկերություն, ռադիո և լրատվական կայքեր:
