Սիրիայի պատերազմը չի հաջողվի կանգնեցնել, քանի դեռ երկիրը ղեկավարում է Ասադը. Քերրի
Սիրիայում պատերազմը չի հաջողվի կանգնեցնել, քանի դեռ երկրի նախագահ Բաշար Ասադը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը: Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը: Ըստ նրա՝ չնայած ձեռք բերած հաջողություններին՝ այս պահին չկան այն նշանները, որոնք կցանկանար տեսնել միջազգային հանրությունը:
