ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում մերժել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները: Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ԿԸՀ նիստում ներկայացրել է իրենց բողոքարկման հիմքերը՝ նշելով, թե հազարավոր մարդիկ գրանցվել են գոյություն չունեցող հասցեներում։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Տիգրան Եգորյանին խնդրեց մի քանի հասցե նշել: Հարցը քննարկելուց հետո ԿԸՀ-ն մերժման մասին որոշում է ընդունե: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ բավարար չէ խախտումների տեսակներ թվարկելը, օրենքով պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ԿԸՀ-ն հիմքեր չի տեսնում: Դիմումը հիմնազուրկ է, իրավական որևէ հիմանավորում չունի, առաջնային ապացույցները բացակայում են:
