Նոր մանրամասներ՝ Դավիթաշենում տեղի ունեցած ավտովթարից. վարորդը 2 օր կորած է եղել
Ապրիլի 9-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 SL 710 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ց.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 12 մ: Ավտոմեքենայի մոտ ընկած հայտնաբերվել է Ա. Ց.-ի դին, ում փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից: «Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացի ասում էին, որ մահացածը իրենց բարեկամն է և նրան 2 օր է փնտրում էին և դիմել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ որպես անհետ կորած նա փնտրվում էր:
