Մոսկվայում երկու գնացքներ են բախվել. 50 ուղևոր վիրավորվել է. տեսանյութ
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվայի արևմտյան հատվածում դեպի Բրեստ ընթացող գնացքը բախվել է Մոսկվայի մարզ ընթացող մեկ այլ գնացքի, որի արդյունքում 50-ից ավել մարդ է տուժել: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ աղբյուրի՝ պատճառը անսթափ վիճակում մթության մեջ գծերով վազող մի տղամարդ է եղել: Գնացքներից մեկը կտրուկ արգելակել է նրան վրաերթ չանելու նպատակով, արդյունքում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակած երթուղով սլացող գնացքին: Բախման հետևանքով տուժել է 50 ուղևոր, նրանցից 12-ը հոսպիտալացվել է, 6-ի վիճակը ծանր է, այդ թվում երկու մեքենավարների:
