Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու ոստիկանները Հրազդան գետում հայտնաբերել են գլխիվայր շրջված Suzuki ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարևանությամբ, Հրազդան գետ ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերել են տղամարդու դի: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության մայոր Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Այս պահին հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու թիվ 15 փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացի ասում էին, որ մահացածը իրենց բարեկամն է և նրան 2 օր է փնտրում էին և դիմել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ որպես անհետ կորած նա փնտրվում էր: Նա Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 58-ամյա Ա. Ց.-ն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am