Բակո Սահակյանն այցելել է հարավային զորամասերից մեկը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը ծանոթացել է նաև զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին: Նուն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարևորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու և աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։ Այնուհետև նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։
