Ձերբակալվել է «ադրբեջանական Սնոուդենը»
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են «ադրբեջանական Սնոուդենին»՝ Իբրահիմ Մուսաևին։ Այդ մասին նշված է ՌԴ ՆԳՆ-ի կայքում։ Ադրբեջանի ՆԳՆ-ն իր հերթին հաստատել է Մուսաևի կալանավորման փաստը և նրան մեքենայությունների մեջ մեղադրելը։ Մուսաևը Ռուսաստան էր փախել՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։
