Մարդու կողմից H7N9 թռչնագրիպով վարակման առաջին դեպքը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման պետական կոմիտեի Տիբեթի մասնաճյուղը հայտնել է յան մասին,որ Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Վարակվելու դեպքն արձանագրվել է Լհասա քաղաքում` 41-ամյա տղամարդու մոտ, ով Սիչուան շրջանից գնացել էր Տիբեթ 2017 թվականի փետրվարին և զբաղվում էր ընտանի կենդանի թռչունների վաճառքով: Նրա մոտ ախտանիշները հայտնվել են ապրիլի 2-ին, իսկ ապրիլի 3-ին բժիշկները հաստատել են տղամարդու օրգանիզմում թռչնագրիպի առկայությունը: Իշխանությունները որոշում են կայացրել փակել այն շուկան, որտեղ տղամարդն առևտուր էր անում, ինչպես նաև դադարեցնել այդ շրջանում ընտանի կենդանի թռչունների վաճառքը:
