Ինչ են խոսել Թուրքիայի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Անդրադարձել են Սիրիայի ավիաբազայի վրա Միացյալ Նահանգների հասցրած հարվածին` ընդգծելով, թե ԱՄՆ գործողությունները «դարձել են ողջ միջազգային հանրության զգացմունքների և խղճի ձայնի արտահայտումը` ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների, որն իրականացնում է Ասադի վարչակազմը»: Յըլդըրըմն ասել է, որ պաշտոնական Անկարան Վաշինգտոնից ակնկալում է սիրիական հարցում ավելի մեծ ներգրավվածություն:
