Գողերը. ՀՀԿ-ական թեկնածուների ձայները դրվել են Սամվել Ալեքսանյանի ձայների վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երևույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում և գնում է ոչ միայն ուրիշների, այլև իր իսկ թեկնածուների ձայները: Մեզ պատմեցին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ական համեմատաբար թույլ թեկնածուների ձայները գումարվել են ուժեղների ձայներին՝ նրանց թողնելով մի քանի հարյուր, իսկ որոշ տեղամասերում՝ ընդամենը մի քանի հազար ձայն:
