Սահմանամերձ Բաղանիս գյուղը գնդակոծվել է. Ածրուն Հովհաննիսյանը մանրամասնում է
Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը և մի քանի այլ գյուղեր ևս: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ածրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ թշնամին կրակահերթ իրականացնելիս օգտագործել է նաև մեծ տրամաչափի գնդացիր: Բարեբախտաբար, կրակոցները տևական բնութ չեն կրել: Իսկ վնասների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Աղբյուրը՝ Արմլուր։
