Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու Կարեն Կարապետյանի արձագանքը
Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին մարզային այցելություններից մեկի ժամանակ ՀՀԿ թեկնածուներից մեկը խիստ դժգոհել է, որ վարչական ռեսուրսը ծառայեցվում է հիմնականում մեկ թեկնածուի օգտին.<<Ո՞նց կլինի բա>> ,-հարցրել է թեկնածուն: Վարչապետն էլ հումորով սփոփել է թիմակցին, թե նույնիսկ Տաշիրի Կարեն Կարապետյանն է վրդովված այդ խնդրով ու Լոռի կատարած այցի ժամանակ բողոքել է, թե բոլոր հիմնարկները իր դեմ են աշխատում.<<Մնում է մի հիմնարկի իմ դեմ հանեն, Տաշիր բարեգործական հիմնադրամին>> Կարեն Կարապետյանի արած հոմորն է պատմել վարչապետը:
