Ինչ է քննարկել Ալիևը Սոլովյովի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Այդ մասին ասված է նրա պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Սոլովյովը նշել է, որ առաջին անգամ է գտնվում Բաքվում։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են մարդասիրական կապերի, այդ թվում՝ մեդիայի, ինչպես նաև բոլոր մյուս ոլորտներում:
