Ո՞ր նախարարները կմնան, որոնք՝ կհեռանան. հայտնի են անուններ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական: Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է: Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի: Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա: Թեև նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
