Արթիկ ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել
Tert.am-ը գրում է, որ երեկ երեկոյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատած Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքեց տեղեկությունը, թե դատապարտյալը պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, սակայն նրան մերժել են և դրա համար պահանջել 400 հազար դրամ: «Ոչ, նա հանկարծամահ է եղել, թե ինչից ՝ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: Իսկ եթե նման խնդրով դիմեր, կտեղափոխվեր ինչպես մյուս դատապարտյալները»,- ասաց Գոռ Ղլեչյանը: Մանրամասները՝ այստեղ:
