Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը. Aravot.am
Aravot.am-ը գրում է, որ ապրիլի լույս 8-ի գիշերը, ժամը 02.18 րոպեից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից մոտ 10 րոպե գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Բաղանիսից հայտնում են, որ վնասների մասին տեղեկություններ չկան:
