ԱԺ 12 մշտական հանձնաժողովից մնալու է 10-ը
Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովից մնալու է 10-ը։ «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մնում է տարածաշրջանային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով։ Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում, որ եվրոպական ուղղությունն այլևս մեր երկրի համար առաջնահերթություն չէ», - գրել է «Ժամանակ»-ը:
