Սարգիս Սահակյանը, հնարավոր է, դարձյալ նշանակվի Արագածոտնի մարզպետ
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, հնարավոր է, դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներ է կարողացել հավաքել։ «Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի ու առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող է մարզպետ դառնալու հույս ունենալ։ Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը ազատվեց պաշտոնից, երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում մարզպետի պորտֆելը հանձնվեց ՀՅԴ-ին։ Մարզպետի պաշտոնի գլխավոր հավակնորդը, չնայած ԱԺ ընտրություններում արձանագրած անհաջողությանը, մնում է ԲՀԿ-ից ՀՀԿ ճամբարում հանգրվանած»։
