ԱՄՆ-ի հարվածը բավականաչափ ուժեղ չի եղել. Էրդողան
Reuters գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուղղված սիրիական ավիաբազային: «Մենք դրական քայլ ենք համարում հրթիռակոծումը՝ ուղղված Ասադի ռեժիմի հանցավոր գործողությունների դեմ: Բավարա՞ր է դա արդյոք: Այդպես չենք կարծում: Ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել անմեղ սիրիացի ժողովրդին պաշտպանելու համար:ԱՄՆ-ի հրթիռակոծումը կդառնա սկիզբ Սիրիայի իրադարձություններին Վաշինգտոնի առավել ակտիվ մասնակցության համար »,-ասել է Էրդողանը:
