Հաստատվել է 3 մարդու զոհվելու փաստը Ստոկհոլմում
Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: Այս մասին գրում է ՌիաՆովոստին՝ հղում տալով ՌադիոՇվեդիային: Հաղորդվում է, որ կա 3 զոհ և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Մեքենան կանգ է առել մոտակայքում խանութներից մեկի ցուցափեղկի մեջ մխրճվելու պատճառով: Ոստիկանությունը հաստատել է 3 մարդու զոհվելը Ստոկհոլմում ամբոխի ուղղությամբ բեռնատարի վրաերթի ժամանակ, հայտնում է Aftonbladet-ը: Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ քաղաքի կենտրոնական փողոցներ:
