Թրամփն ապացուցեց, որ ինքնուրույն չէ. Մեդվեդև
«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարելով՝ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը: ՌԴ վարչապետը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը խախտել է սեփական ընթացակարգերը, որոնք պարտավորեցնում են նմանատիպ ռազմական ակցիաների մասին տեղեկացնել Կոնգրեսին:
