Ցամաքային զորքերի մուտքը Սիրիա կարող է վնասել հակամարտության կարգավորմանը. Մեդվեդև
Օտարերկրյա ցամաքային գործողությունը Սիրիայում, առանց սիրիացիների համաձայնության, կարող է ոչնչացնել հակամարտության խաղաղ կարգավորման համար առկա պայմանները: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. հայտնում է Интерфакс-ը: «Սիրիայի տարածք ցամաքային զորք մտցնելու որոշում կայացնելուց առաջ պետք է համոզվել՝ պե՞տք է դա, արդյոք, սիրիացի ժողովրդին»,- նշել է նա:
