ՌԴ-ն նախապես տեղեկացված էր Սիրիայում ԱՄՆ հարվածների մասին.Պեսկով
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է,որ ՌԴ-ն «կապի գոյություն ունեցող խողովակներով» նախապես տեղեկացված է եղել Սիրիայում Միացյալ Նահանգների հարվածների մասին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինին «ոչ ոք չի զանգահարել»: Նա «առանց մեկնաբանությունների» է թողել հարցը՝ արդյոք Ռուսաստանը հատուկ չի որսացել ամերիկյան հրթիռները: Պեսկովի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան ամերիկյան հարվածները Սիրիային ընդունել է որպես «իր դաշնակցի դեմ ագրեսիայի ակտ»: Ինչ վերաբերում է այդ հարվածներից հետո աշխարհքաղաքական ինչ-ինչ փոփոխություններին՝ Ռուսաստանի նախագահի խոսնակը խորհուրդ է տվել «միասին հետևել, թե ինչպես կզարգանա իրավիճակը»: «Առայժմ միանշանակ կարելի է ասել, որ այդ հարվածները վնաս հասցրեցին ահաբեկչության դեմ պայքարի գործին:Միանշանակ է այն փաստը, որ հարվածները փաստացի հասցվել են ի շահ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և մյուս ահաբեկչական կազմակերությունների: Այդ կապակցությամբ ևս կարելի է ափսոսանք հայտնել», - հավելել է նա:
