Ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. 68-ամյա կինը քացախաթթու խմելու միջոցով ինքնասպան է եղել
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի բնակչուհի, 68-ամյա Գյոզալ Հարությունյանն էր, ով իրենց տանը քացախաթթու խմելու միջոցով փորձել է կյանքին վերջ տալ։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն ամուսնացած չէր, բնակվում էր հաշմանդամ քրոջ հետ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
