Չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի
Ինչպես հաղորդում է apsny.ge կայքը, հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ընթացքում հայտարարել է,որ Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հանդես Է եկել երկրում ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու նախաձեռնությամբ: «Մենք չենք կարող ժողովրդին զրկել նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահին, այսօրվա և վաղվա նախագահին ընտրելու կանոնները չպետք Է կախված լինեն ոչ թե ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ ժողովրդի կարիքներից, իրական հաշվեկշիռ ստեղծելու անհրաժեշտությունից»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:
