Մեդվեդևը`նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին
meduza.io-ն գրում է ,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «վերադարձել են սառը պատերազմի ժամանակներ»: «Միջազգային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա համագործակցությանը, և պետք չէ «երրորդ համաշխարհային ցնցում»։ Գրեթե ամեն օր մեզ որպես գլխավոր սպառնալիք են հայտարարում մեկ ՆԱՏՕ-ի, մեկ Եվրոպայի, մեկ ԱՄՆ-ի ու այլ երկրների համար։ Նկարահանում են վախեցնող ֆիլմեր, որոնցում ռուսները միջուկային պատերազմ են սկսում։ Ես երբեմն մտածում եմ՝ մենք այժմ 2016 թվականո՞ւմ ենք, թե՞ 1962: Ռուսաստանի և Արևմուտքի երկխոսությունը եվրատլանտյան անվտանգության, համաշխարհային կայունության ու տարածաշրջանային սպառնալիքների առումով գրեթե դադարել է»,-ասել է Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում։ Իր ելույթում Մեդվեդևը կոչ է արել վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Նա հիշատակել է այն «վառ օրինակը, թե ինչպես է սկսվում միմյանց ընդառաջ քայլը». դա Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումն էր Կուբայում՝ փետրվարի 12-ին։
