Բեքչյանը պատմել է Աթեշյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6-ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան է ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող փաստաթուղթը: Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում հայտնել է Բեքչյանը: «Արամ սրբազանի հետ երկկողմ հանդիպում ունեցանք: Ասաց նույնը, ինչ նախկինում. «Ես մնամ փոխանորդ, դու էլ սահմանադրական հանրաքվեից հետո, երբ կսկսվի պատրիարքի ընտրության գործընթացը, անցիր քո պարտականություններին: Ես էլ որպես «լուսարարապետ» հետ կքաշվեմ, և նման կերպ գործընթացը կշարունակվի»: Նրա ներկայացրած գրությունն ընթերցելուց հետո կկիսվեմ մամուլի հետ»,- հայտնել է Բեքչյանը: Նա ընդգծել է, որ ապրիլի 8-ին կարճ ծրագրով գնալու է Մարսել: «Հայտնեցի, որ այնտեղից վերադառնալուց հետո կրկին կհանդիպեմ նրա հետ և իմ որոշումը կհայտնեմ: Ապրիլի 12-ին հետ կվերադառնամ»,- ասել է Բեքչյանը: Տեղապահը հայտնել է, որ հանդիպումն անց է կացել հանգիստ մթնոլորտում: Նա փորձել է Աթեշյանից տեղեկանալ, թե ինչու են եկեղեցու դռները փակել, երբ ինքն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ցանկանում էին պատարագ մատուցել: Ի պատասխան այս հարցի` պատրիարքական փոխանորդը պատասխանել է, թե իրենք վախեցել են միջադեպ ծագելու հավանականությունից, քանի որ եկեղեցու մոտ շատ մարդիկ էին գալու: «Ինչ էլ որ լինի` նման բան չպետք է լինի: Եկեղեցու դուռը չպետք է կողպվի որևէ մեկի առաջ: Այն էլ այն դեպքում, երբ այդտեղ երկու եպիսկոպոս կա»,- ընդգծել է Բեքչյանը` նշելով, որ նման քա յլերով նա կարող է վատ հեղինակություն վաստակել ժողովրդի շրջանում: «Պետք է խուսափել նման բաներից»,- հայտարարել է տեղապահը: Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, թե ապրիլի 5-ին Սուրբ Փրկիչ հիվանդանոցում պետք է ստորագրվեր արձանագրություն Աթեշյանի և Բեքչյանի միջև, տեղապահը հայտարարել է, որ դրա մասին ինքը որևէ տեղեկություն չի ունեցել:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am