Մերձմոսկվայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացիների սպանության կասկածյալը
Ապրիլի 4-ին Մերձմոսկվայի Լենինի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով 2 հայ տղամարդու դի էր հայտնաբերվել: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հաղորդմամբ՝ սպանվածներից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, Աբխազիայում ծնված Միքայել Լալայանն է: Հանցագործության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ Մոսկվայի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Ելենա Ֆոկինային: «Քննիչները պարզել են, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացու մասնակցությունը սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված է, վճռվում է նրա խափանման միջոցի հարցը»:
