ԱՄՆ-ի կոնգրեսականները՝ ուս ուսի տված Հայաստանի կողքին (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են. «Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին»: Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծեցին՝ մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը. «Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշեց, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռեւս բաց է մնում. «Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»: Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի եւ 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»: Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաեւ ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի արժանացրին. «Այս նախագահը որեւէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ եւ զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենքլ, որոնք՝ ոչ»: Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ դրամասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունելիր պատմությունը. «Գերմանիան ընդունեց իր անցյալը եւ դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը եւ հայտնվել էծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»: Շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին աջակցության համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել է հազարավոր համայնքների, նահանգների եւ հաստատությունների մակարդակով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am