Ո՞վ է «Իգլայի» գործով երրորդ կալանավորվածը. նա ապահովված անձ է
«Իրավունք» թերթը գրում է. «Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երրորդ կալանավորվածն ապահովված անձնավորություն է, բայց չգիտես ինչու հրաժարվել է փաստաբան ունենալուց: Ավելին, երբ նրան առաջարկվել է հանրային պաշտպան, նա հայտնել է, որ ի վիճակի է մասնավոր պաշտպան ունենալ, բայց չի ցանկանում: Որոշ տեղեկությունների համաձայն, նա հենց այն անձնավորությունն է, ով ցուցմունք է տվել Բաբայանի և մյուս կալանավորվածի դեմ, սակայն մինչ օրս նրանց հետ առերեսում չի կազմակերպվել: Նշենք, որ թե Բաբայանի, թե Սանասար Բագրիելյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ կալանավորվելուց հետո իրենց պաշտպանյալների հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
