«Ծառուկյան» դաշինքում համաձայնության չեկան. չեն մասնակցի ավագանու ընտրություններին
«Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ։ «Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։ Ո՛չ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ո՛չ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը։ Հիշեցնենք՝ 2009-ին ընդունված «Երևանի մասին» օրենքով ընտրությամբ ձևավորվեց Երևանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը՝ ԲՀԿ-ն։ Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա և չի մասնակցում տեղական ընտրություններին»:
