Արսեն Ավակովի որդու մասնակցությամբ խոշոր սկանդալ է հասունանում/տեսանյութ/
korrespondent.net-ի փոխանցմամբ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից Տակտիկական ուսապարկերի գնման գործընթացը, որի շուրջ սկանդալ է բարձրացել իբր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդու մասնակցությամբ, եղել է ազնիվ ու թափանցիկ, ավելի վաղ հրապարակված տեղեկությունը, թե նախարարի որդին ուսապարկերի գնման հայտամրցույթի հետ որևէ առնչություն ունի, արժանահավատ չէ: «Գնման գործընթացին մասնակցել է 8 մասնակից, որոնց թիվը մեկ շաբաթում կրճատվել է՝ հասնելով մինչև 5-ի, որոնք էլ ներկայացրել են ապրանքի օրինակները: Բանակցությունների արդյունքում ամենացած գինն առաջարկել է Նիկոլաևսկի մարզից մի գործարար և Դնեպրոպետրովսկից մի ընկերություն:Հայտամրցույթի մասին ողջ տեղեկությունը հասանելի է պետգնումների պորտալում»,- հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից: Լրագրող Դմիտրի Գնապն «Ուկրաինսկայա պրավդայի» իր բլոգում գրում է, թե Ուկրաինայի ՆԳՆ-ի համար տակտիկական ուսապարկերի մատակարար ընկերությունը առնչություն ունի խարկովցի Վլադիմիր Լիտվինի հետ, որը Ավակովի որդու ընկերն է: Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հրապարակել էր գաղտնի տեսագրություն «Ավակովի որդու» մասնակցությամբ, որտեղ իբր նա բանակցում է մի մարդու հետ, ով նման է փոխնախարար Սերգեյ Չեբոտարյային, ՆԳՆ-ի համար ուսապարկերի պետգնման շուրջ,որտեղ պարզ է դառնում, որ մարդը, որը նման է Ավակովի որդուն, ցանկանում է ուսապարկերի խոշոր խմբաքանակ մատակարարել ու անգամ կանխավճար է պահանջում:
