«Տեսա՞ք, թե ժողովուրդն ինչ է մտածում իմ մասին».Առավոտ

Վարդան Ղուկասյանն ասում է, որ «Ծառուկյան» դաշինքի ստացած 30 մանդատը ոնց որ թե հնարավորություն չի տա իրենց խոստումներն իրագործելու: «Ծառուկյան» դաշինքի անդամ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում ստացել է 12.452 ձայն: «Առավոտի» հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ գոհ է իր ստացած ձայներից, ավելին՝ լրագրողներին երեսով տվեց. «Որ էդքան իմ մասին գրում էիք, ինձ վարկաբեկում էիք, տեսա՞ք, թե ժողովուրդն ինչ է մտածում իմ մասին, տեսա՞ք, որ այլ բան է մտածում, թե ես ինչ կյանքով եմ ապրում: Դուք որ մշտական ներկայացնում էիք իմ մասին վատ բաներ՝ դա էլ չօգնեց: Նկատի ունեմ բոլոր ձեր լրատվական կառույցներին: Որ էդքան-էդքան տարիներ ինչ ասես՝ արեցիք, ինչ ձեւ ասես՝ վարկաբեկեցիք, բայց տեսա՞ք՝ ինչ եղավ»: Մենք հետաքրքրվեցինք, թե «Ծառուկյան» դաշինքի ստացած 30 մանդատով ի՞նչ է հնարավոր երկրում փոխել: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Կգամ Ազգային ժողով՝ կասեմ»: Հարցին՝ դա հնարավորություն կտա՞ այն ծրագրերն իրագործելու, որոնց խոստումները տվել է դաշինքը, նա պատասխանեց. «Ոնց որ՝ չէ, ընթացքում կերեւա ամեն ինչ»: Մեր հարցին՝ կոալիցիա հնարավո՞ր է կազմեք, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ընթացքում կերեւա, ես ոչ մի բան հիմա չեմ կարող ասել»: «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Վարդան Բոստանջյանն էլ մեր հարցին՝ գո՞հ եք ընտրությունների արդյունքներից, պատասխանեց. «Բոլոր դեպքերում՝ այո: Եթե ասեմ՝ ոչ, ի՞նչ կարող ենք անել: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ ունենք: Բոստանջյանն էն մարդկանցից չի, որ տեղի կամ անտեղի կուրծքը թափահարի ու ասի՝ դժգոհ ենք: Բոլոր դեպքերում հասկանում եմ, որ գոնե մենք մտածում էինք, որ ամենայն հավանականությամբ կունենանք ավելի շատ ձայներ, բայց գրանցվեց այն, ինչ տեսաք»: Սա այն բացառիկ ընտրություններից էր, որ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը բոլորն ընդունում են ընտրությունների արդյունքները, սա ինչի՞ մասին է խոսում, որ այդպես փայլո՞ւն են անցել ընտրությունները, թե՞ բողոքարկման ինստիտուտները սպառել են իրենց, անիմաստ են համարում բողոքել, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ընտրությունները, ըստ էության, այդպես ցցուն կամ առերեւույթ մեծ խոցելիություններ չեն ունեցել: Այլ բան է, որ ընդերքային շահագրգռվածություն է ունեցել ընտրողների համար, բայց դա այն տարբերակներից է, որ քաղաքական ուժն իրավունք չունի, չի կարող դրանց վերաբերյալ հուզմունքներ արտահայտել»: Թե 30 մանդատով «Ծառուկյան» դաշինքը ի՞նչ կարող է անել՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Շատ բան է հնարավոր անել: Մասնավորապես, եթե այն սկզբունքը գործի երկրում, համաձայն որի՝ 30 հոգին 55 հոգու թշնամին չի, 4 քաղաքական ուժերի առումով էլ ԱԺ-ն կլինի ընտրյալների հավաքատեղի, որոնք իրականում պետք է մտածեն երկրի անվտանգության, քաղաքացու բարեկեցության մասին: Անկախ այն հանգամանքից, թե ով քանի մանդատ է ստացել, նման ընդհանուր հայտարար ունենալու պարագայում պարզ է, որ շատ բան է հնարավոր անել»: Հարցին՝ կոալիցիա հնարավո՞ր է կազմեք, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Մենք այս պահին դրա հավանականությունը չենք տեսնում»: Վարդան Բոստանջյանի համար այս ընտրություններին անակնկալ է եղել «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ խորհրդարան չմտնելը: Ըստ նրա՝ ՀՎԿ-ի անդամները մեր երկրի համար աշխատած, որակներ դրսեւորած մարդիկ են, նույնն էլ ՀԱԿ-ի դեպքում է. «Այնտեղ գտնվել են մարդիկ, որոնք իրենց գրագիտության, իրենց մոտեցումների առումով հանրապետության համար պետք են, որովհետեւ այդքան ճոխ չեն մեր հնարավորությունները»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am