ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ մեկ օրում 11 վճիռ է կայացրել
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալության փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել,որոնք վերաբերում են անօրինական ձերբակալություններին, հանրահավաքներ անցկացնելու իրավունքի խախտումներին և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի:
Այս հայցերի վերաբերյալ վճիռները պետք է կայացվեին դեռևս 2016թ-ի հուլիսին, սակայն հետաձգվել են ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանին ուղված հարցումների գրավոր պատասխանների ուշացման պատճառով: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: Այս 11 գործերի դիմումատուներից 9-ի շահերը պաշտպանում էր ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասաբլի Մուստաֆաևը :
