Լավրովը շատ է շտապում ԼՂ հարցում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, այդ երկրների ԱԳ նախարարները հոդվածներ են հրապարակել: «Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»։ «Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։ «Այդ կապակցությամբ՝ մեր խնդիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,- գրել է Լավրովն ու շարունակել․«Բնականաբար, մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրին։ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ տարածաշրջան վերադառնան խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն զոհվել մարդիկ, բացվեն սահմանները, երկրների միջև վերականգնվի առևտուրը: Մենք դրա համար անում ենք հնարավորը: Մեր առաքելությունն իրականացնում ենք ինչպես ինքնուրույն, այնպես Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Միացյալ նահանգների և Ֆրանսիայի հետ միասին» Իսկ Էլմար Մամեդյարովը «Նեզավիսեմայա գազետա»-ում հրապարակված հոդվածում ընդգծել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև այսօր ռազմավարական գործընկերություն է հաստատված, և Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում համընկնում են։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Մամեդյարովը գրում է, թե Բաքուն իր տարածքային ամբողջականության վերականգման հարցում մեծ հույսեր է կապում միջազգային հանրության ու հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ աշխարհագրական և պատմական առումներով Հարավային Կովկասի հետ մտերիմ կապեր ունեցող Ռուսաստանի հետ։ Ապա Մամեդյարովը հերթական անգամ ակնարկում է, որ Սանկտ Պետերբուրգում անցած տարի հունիսին կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանն ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերջին բանակցությունները օկուպացիոն ուժերն Ադրբեջանի տարածքից դուրս բերելու ձգձգվող հարցի լուծման որոշ հույսեր էին ներշնչել։ Սակայն, ցավոք, այդ հանդիպումից հետո Հայաստանն ամեն կերպ տարբեր պատրվակներով բանակցությունների շարունակությունից փորձում է խուսափել»,- գրել է Մամեդյարովը։ Նախ, սկսենք նրանից, որ Սանկտ-Պետերբուրգում և Վիենայում նախագահների մակարդակով հանդիպումները, որոնք անցկացվեցին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, դրանց ժամանական ձեռք էին բերվել հայկական կողմի համար կարևոր պայմանավորվածություններ` կոնկրետ խաղաղության և կայունության պահպանման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, մասնավորապես ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցերով: Հետաքրքիրն այն է, որ այսօր Բաքուն ու Մոսկվան այս հարցերը բացահայտ անտեսում են: Բայց չէ՞ որ այս խնդիրների լուծումից, այս առաջարկների ընդունումից հետո պետք է լուծվեր դրանց կիրառման ու վստահության ամրապնդման քայլերը, որոնցից հետո միայն պետք է շարունակվեին բանակցությունները: Մինչդեռ Մամեդյարովն ու Լավրովը, կարծես, «թռնում են» այս հարցերի վրայից ու խոսում են` «մի քանի» չհամաձայնեցված հարցերի մասին, կարծես, ամեն հարցում համաձայնություններ ձեռք է բերվել, մնացել է Երևանը կողմնորոշվի, կարծես Հայաստանը չի ցանկանում առաջ շարժվել, բանակցել: Հետաքրքիր է` ինչու՞... Ռուս-ադրբեջանական համատեղ «ողբն» ուղեկցվում է համապատասխան երաժշտությամբ... Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիևան էլ արդեն հայ մայրերին է ուղերձ հղում, թե մի թողեք, որ ձեր զավակները կռվեն Ղարաբաղում և չի մոռանում, բնականաբար, «գրավյալ տարածքների» մասին ադրբեջանական հին «երգը»: Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան այս փուլում ուղղակի ճնշումներ է սկսել գործադրել Հայաստանի ուղղությամբ, ինչն ուղեկցվում է, բնականաբար, Բաքվից համապատասխան ֆոնի ապահովմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am