Ո՞վ է պատասխան տալու Սիրիայում իրականացված քիմիական հարձակման համար

ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։ «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը ԱՄՆ-ի Սպիտակ տունն անվանում է Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիների դեմ իրականացված «դատապարտելի» գործողություն, ու հայտարարում, որ քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտեսել ՝՝սարսափելի՛՛ այդ գործողությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն այն համարում է ԱՄՆ-ի նախկին վարչակազմի թուլության արդյունք։ Ըստ նրա հայտարարության, Բարաք Օբաման ժամանակին ասում էր, թե «կարմիր գիծ՛» էր գծելու քիմիական զենքերի կիրառման առջեւ, ու որ «այդպես էլ այդ գիծը չգծեց»: Իսկ շատերն էլ հիշեցնում են 2Օ13 թվականը, երբ Ասադի կառավարության կողմից զարին թունավոր գազի կիրառումից հետո Դոնալդ Թրամփը կոչ էր անում Օբամային զերծ մնալ Սիրիայում որեւէ գործողությունից։ Նա ասել էր, թե ԱՄՆ-ը այդ միջամտությունից ոչնչով չի շահի։ Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Հեյդեմանը հավատացած է, որ երեքշաբթի օրն իրականացված հարձակման համար մեղավոր է Սիրիայի կառավարությունը։ «Նրանք այս հարցում եւս ակնկալում են Ռուսաստանի աջակցությունը եւ արդեն իսկ նկատել են նման արարքների համար պատժամիջոցների ենթարկելու մեխանիզմների թուլությունը»։ Նրա խոսքերով, իր իսկ ժողովրդի նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կայացնի Սիրիայի կառավարությանը պատժի ենթարկելու մասին որոշում։ Եվ Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի կողմից որոշումը վետոյի ենթարկելու հանգամանքը պիտի դիտվի որպես մեղսակցություն։ Ռուսաստանը «կտրականապես» հերքում է քիմիական զենքի կիրառման գործում իր մասնակցությունը, իսկ մարդու իրավունքների պաշտպան Միջազագային համաներում կազմակերպությունը հայտարարում, որ կազմակերպիչները պետք է հայտնաբերվեն ու կրեն պատասխանատվություն։ Կազմակերպության անդամներից Սամահ Հադիդը հիշեցնում է, որ տարիների ընթացքում քիմիական զենք կիրառվել է ե՛ւ կառավարության ե՛ւ ոչ կառավարական զինված խմբերի կողմից։ «Սակայն չնայած այն հանգամանքին, որ այդ հարձակումների մասին տեղեկությունները հաստատվել են ՄԱԿ-ի զեկույցներում, մինչ այժմ որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»։ Ինչպես ականատեսներն են ասում, երեքշաբթի օրվա քիմիական հարձակումը Սիրիայում ամենամահաբերն էր 2Օ13 թվականից ի վեր։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am