«Սա հասարակության այլասերում է, երբ մարդն իր բարոյականության դրսևորումն անբարոյականության մեջ է տեսնում». Վահան Արծրունի
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպանը երգահան Վահան Արծրունին կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները ուղղորդվեցին օրենքից դուրս գործընթացներով: «Եթե մարդու ազատ ընտրելու իրավունքը պաշտպանված է, ձայների բաշխումն արդարացված է լինում, բայց մեր պարագայում նույնիսկ հանցավոր գործոններն էին աշխատում: Ուստի մեր դեպքում իրավունք չունենք աշխարհում ընթացող ժողովրդավարության դիրքերից խոսելու»,- ասաց Արծրունին: Ինչպես ասաց՝ ժողովրդավարությունն իրականում բարոյականության դրսևորում է, մարդիկ էլ, վերցրել են փողն ու ընտրել նրան, ումից վերցրել էին ընտրակաշառք: «Սա հասարակության այլասերում է, երբ ինքն իր բարոյականության դրսևորումն անբարոյականության մեջ է տեսնում: Ամենավատն այն է, որ գումար վերցնողը չի ամաչում իր քայլից»,- նշեց Վահան Արծրունին:
