Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակին. ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ,որ գնաճի վրա ազդում են տարբեր գործոններ՝ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները, ինչպես նաև ներքին տնտեսությունում պահանջարկի շուկան: Նախարարը նշեց, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակին, այսօրվա դրությամբ եղել է դեֆլացիա, և նորմալ է, որ Հայաստանի տնտեսությունն ունենա շուրջ չորս տոկսանոց գնաճ: Ըստ Արամյանի` դա կնպաստի տնտեսական աճին: Նա նշեց, որ գնաճը տնտեսագիտական կատեգորիա է, և շատ նորմալ է որ, միջնաժամկետում հետ գանք 4 տոկոսանոց թիրախին: Նախարարի խոսքով` գնաճի վրա ազդում են տարբեր ցուցանիշներ՝ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները և ներքին տնտեսությունում պահանջարկի շուկան: «Բնականաբար, Կենտրոնական բանկն իր ջանքերը պետք է ուղղի, որ գնաճը հետ բերի չորս տոկոսանոց թիրախային միջավայրի, ինչը անում է»,-ասաց նա:
