Մեզ թթվածին է հարկավոր, ոչ թե ածխաթթու գազ.գրականագետը՝ընտրությունների մասին
«Թեև իշխանությունը վերարտադրվեց, բայց նոր էջից ենք սկսելու ամեն ինչ: Նոր էջից շարունակվելու է հին պատմությունը: Որքան էլ տարօրինակ թվա, ուզում է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր խորհրդարան են անցել, իսկ մենք պետք է պարբերաբար հիշեցնենք նրանց խոստումներն ու ստիպենք կյանքի կոչել դրանք »,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց Գրականագետ Դավիթ Գասպարյանը: «Երեք բան պետք է փոխվի մեզանում` բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է կարգավորվի, տնտեսական առաջընթացի քայլեր պետք է արվեն, և այս խայտառակ արտագաղթը պետք է կասեցվի: Ճիշտ է, առանձնապես լույսի ճանապարհ չէ քաղաքական ուժերից ենթադրվելիքը, բայց, մեկ է, մեզ թթվածին է հարկավոր, ոչ թե ածխաթթու գազ: Աստված տա` մի քիչ փոխվեն, թե չէ` ճահճի մեջ ենք խրված»,- ասաց Գասպարյանը:
